Արցախի ﬕջազգային ճանաչումը ժամանակի հարց է. Շարմազանոﬖ անդրադարձել է Միչիգան նահանգի կողﬕց Արցախի անկախության ճանաչմանը

ԱՄՆ Միչիգան նահանգի կողﬕց Արցախի անկախության ճանաչումը լուրջ ձեռքբերում է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալու Միչիգան նահանգի կողﬕց Արցախի անկախության ճանաչմանը: «Սա ևս ﬔկ անգամ վերահաստատում է, որ Արցախի ﬕջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,- նշեց Շարմազանովը:

ԱՄՆ Միչիգան նահանգը սեպտեմբերի 28-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Միչիգանի Սենատը ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև, որում մյուս նահանգներին ևս կոչ է արել դիﬔլ նույն քայլին և նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս