Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առավել խիստ և սկզբունքային
Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առվել խիստ և սկզբունքային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե անտառահատման ոլորտում լուրջ խնդիրներ կան:
«Այո, անտառահատման ոլորտում մենք խնդիրներ ունենք, հատելու գործում ճիշտ ծառեր ընտրելու խնդիր կա: Նախագահը նոր ղեկավարի առջև խնդիր է դրել, որ գերատեսչությունը լինի ավելի խիստ և սկզբունքային, որպեսզի օրինական և հիմնավորված անտառահատում կատարվի: Պետք է հասկանալ, որ անտառը բնական հարստություն է, այն պետք է օգտագործել արդարացված, հիմնավորված: Հակառակ դեպքում սխալ անտառահատման արդյունքում կունենանք խնդիրներ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Պետնախարարը բարձրացրեց գյուղամերձ հատվածներում ջրերի պակասի հարցը: Նա նշեց, որ ջրերի պակասի ամենամեծ պատճառը գյուղամերձ չմշակված հողերն են:
«Գյուղամերձ շատ հողատարածքները չեն մշակվում, ենթարկվում են էռոզիայի, դրանք էլ բերում են աղբյուների ցամաքմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու գյուղամերձ հողատարածքներին»,-ասաց Արայիկ Հարությունյանը: