ՊՍԺ-ն ցանկանում է ձմռանը գնել Ալեքսիս Սանչեսին 10 մլն եվրոյով
ՊՍԺ-ն վերականգնել է հետաքրքրությունն «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի նկատմամբ, ով 2018թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ:
Փարիզեցիները դիտարկում էին 28-ամյա չիլիացու ձեռքբերման հնարավորությունը՝ մինչև «Բարսելոնայից» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը, իսկ հիմա մտադիր են հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանչեսի համար առաջարկել 10 մլն եվրո:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանչեսը ցանկանում էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», բայց օգոստոսի 31-ին գործարքը դադարեցվեց: Հիմա «քաղաքաբնակները» նույնպես պլանավորում են ձմռանը գնել «Արսենալի» կիսապաշտպանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը