Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։

«Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել», – ասաց Գ. Ղլեչյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։

Տեսանյութեր

Լրահոս