Բաժիններ՝

«Քրդական հանրաքվեն ռազմավարական սխալ էր՝ լուրջ հետևանքներով». Զարիֆ

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ էր, որը լուրջ հետեւանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով «Ասիական ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունում:

«Մենք գտնում ենք, որ դա շատ լուրջ սխալ է,- ասել է նախարարը:- Մենք այս կարծիքն ունենք՝ լինելով քրդերի բարեկամները: Մենք ընդմիշտ կմնանք քրդերի բարեկամները, բայց գտնում ենք, որ դա լուրջ ռազմավարական սխալ էր»:

Զարիֆի կարծիքով՝ հանրաքվեի անցակցումը «կունենա հտեւանքներ, որոնք կվերաբերեն ոչ միայն Իրաքյան Քրդստանին»: Իրաքյան Քրդստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որի կարգավիճակը իրավաբանորեն ամրագրված է Իրաքի Սահմանադրության մեջ: Այն Դահուկի, Սուլեյմանիայի եւ Էրբիլի նահանգներում քրդերի էթնիկ բնակության գոտին է երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Սեպտեմբերի 25-ին տարածաշրջանում կայացել է անկախության հանրաքվե, որի արդյունքում 3,44 մլն մասնակիցների ավելի քան 90 տոկոսը քվեարկել Է ինքնիշխան պետության ստեղծման օգտին:

Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Անկարան եւ Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս