Պատահար տաքսի ավտոմեքենայում գտնվելու ժամանակ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով՝ տաքսի ավտոմեքենայում գտնվելու ժամանակ: Կատարվում է հետաքննություն: