Բաժիններ՝

Շվեդիայում մզկիթ են հրկիզել

Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել է տեղի գլխավոր մզկիթը: Այս մասին հայտնել է SVT-ն։ Բռնկման ահազանգը հրշեջ պահպանության կառավարակետում ստացվել է տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին): Կրակը պատել է գործնականում ամբողջ շենքը, ավելի ուշ փլվել է տանիքը: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան:

Փրկարարական ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարեւան շենքեր: Իրենց հերթին ոստիկանները հայտնել են, որ հրկիզման կասկածանքով իրենք ձերբակալել են 1997 թվականին ծնված մի տղամարդու: Նրա անունը չի հրապարակվում:

Մզկիթի դիտորդական խորհրդի ղեկավար Ջամալ Լամհամդին հայտարարել է, որ դա «ցավալի օր» է հավատացյալների համար: Նրա խոսքով՝ տեղական մահմեդական համայնքում կա շուրջ 20 հազար մարդ: Լահմամդին նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարության հասցեին տարատեսակ սպառնալիքներ էին ստացվում: Էրեբրուն քաղաք է Շվեդիայի կենտրոնական մասում՝ համանուն լենի (շրջանի) մայրաքաղաքը: Բնակչությունը կազմում է շուրջ 130 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս