«Եթե Ալիևը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, չեմ կարծում՝ իր կինն ու դուստրը սելֆի անեին այդ դահլիճում». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի գտնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած հայտարարության մեջ պատերազմ սկսելու սպառնալիք կար:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Ի. Ալիևի ելույթի մասին՝ Գ. Իսագուլյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ, եթե ինքը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, իր կինն ու դուստրը սելֆի անեին այդ դահլիճում, հաստատ սգի մեջ կլինեին, բայց քանի որ սելֆի էին անում, հասկանում էին, որ իրենց հայրիկն ուղղակի ամբախ-զամբախ խոսում էր»:

Տեսանյութեր

Լրահոս