«ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուսները կկատարեն իրենց պարտավորությունները». ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգությքան պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը վստահ է, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում անդամ մյուս երկրները կկատարեն իրենց պարտավորությունները:

Անատոլի Սիդորովը նման հայտարարությամբ հանդես եկավ սեպտեմբերի 26-ին կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը ստորագրել են համապատասխան պայմանագիրը, ընդունվել է ՀԱՊԿ կանոնակարգը, որը ենթադրում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում, մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները»,- նշեց Սիդորովը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

 

Տեսանյութեր

Լրահոս