Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հարգելի պրն. վարչապետ,
Ձեզ են դիմում «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ի 200-ից ավել շահառուներ:
Լրացավ Ձեր կառավարման 1 տարին, ոմանք ձեռք բերեցին անսպասելին, որ երազում կտեսնեին, իսկ մեր շահառուները կորցրեցին իրենց առողջությունը…
2017թ. մարտ ամսից Առողջապահության նախարարությունը փակել է մեր կյանքի ու առողջության համար հույժ կարևոր մի ծրագիր «Արտահիվանդանոցային բուժում Զիպրեքսա արդյունավետ դեղով Նորք հոգեբուժական կենտրոնի Առաջին փսիխոտիկ Էպիզոդի կենտրոնում»:
Երկար ու տանջալից տարիներ, արդյունավետ դեղի շնորհիվ մենք ինտեգրվեցին մեր հասարակությանը, մենք ոտքի՛ կանգնեցինք, վերականգնեցին՛ք մեր կիսատ թողած ուսումը, վերամիավորվեցին բաժանված մեր ընտանիքները, բակն ու հարևանությունը ճանաչեց մեզ, եղան ամուսնություններ, ծնվեցին հայու գենի շարունակողներ ու սկսեցինք ապրել լիարժեք կյանքով:Սակայն ափսոս…..այս ամենը գրչի մի թեթև շարժումով փակեց առողջ ու երջանիկ ապրող ու արարողների օդը:
Առողջապահության նախարարությունը 2017թ. մարտի 15-ից փակեց վերը նշված ծրագիրը՝ ասելով բյուջեում գումար չկա… կառավարությունն անցել էր բյուջեի խնայողություն քաղաքականությանը, սա հրաման էր. ըստ ԱՆ-ի կան հիվանդությունները, որոնք ավելի կարևոր են… ու սկսվեց մեր անաչառ պայքարը:
Ս/թ ապրիլի 12-ից ԱՆ-ը, տարբեր հիմնադրամների աջակցությամբ սկսեց մեր շահառուներին մատակարարել,ամերիկյան, կանադական, ժամկետին մոտ անորակ, ո՛չ արդյունավետ «դեղեր», սկսվեց «ՀԱՎՀԱ»-ՀԿ-ի շահառուների առողջության վատթարացումներ, որոնք շարունակվում են առ այսօր: Լիարժեք կյանքը վերացավ, մեր շահառուները կրկին հայտնվեցին խայտառակ վիճակում գտնվող հոգեբուժարաններում:
Պարոն Վարչապետ, դիմում ենք Ձեզ վերանայել ԱՆ , հոգեկան խնդիրներ ունեցողներին հատկացված բյուջեն և վերականգնել վերը նշված ծրագիրը՝վերականգնելու 300 շահառուների կյանքի կոչվելու վառ ու պայծառ ծրագիրը:
Ըստ ԱՆ-ի ,մեր շահառուների հետ կայացած հանդիպման 31.05.2017թ., նախարարը խոստացավ գտնել լուծումներ, խոստացավ կրկին հանդիպել, բայց ավաղ… լռությունը շարունակվում է … ավաղ… Անցել է 3 ամիս, և մենք Հայաստանի Քաղաքացիներս պատիվ չունենք հանդիպելու Առողջապահության նախարար պրն. Լևոն Ալթունյանին:
Նրա աշխատանքային գրաֆիկի մեջ, մեր հանդիպումը չի՛ կարող տեղավորվել:
Ս/թ օգոստոսի 30-ին դիմում ենք ներկայացրել ԱՆ-ի մոտ ընդունելության,ու կրկին լռություն՝ առ այսօր չունենք օրինական ոչ՛ մի պատասխան: Որտե՞ղ է այն չգրված օրենքը՝ մենք անպատասխա՞ն ենք մնալու:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ
Ք.Երևան
26.09.2017