ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հա­կոբյանի գործերն սկսել են «աջ» գնալ. նա Դիլիջանում համանուն գարեջրի գործարան է հիմնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարան չանցնելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գործա­րանի սեփականատեր Հակոբ Հա­կոբյանի գործերն սկսել են «աջ» գնալ: Նա Դիլիջանում համանուն գարեջրի գործարան է հիմնել, որի բացումը կկա­յանա առաջիկայում: Հակոբյանը վստահեցրել է, որ նոր ապրանքանիշը հայկական շուկայում հստակ առանձնահատկություն ունի.

«Ինչպես գիտեք, դրսից գարեջրեր են ներկրվում, աշխա­տելու ենք այնպես անել, որ դրանց որակին մոտ լինի, որպեսզի նրանց փոխարեն նախընտրեն մեր տեղական արտադրությունը:

Նպատակը եղել է, որ պայքարենք ներմուծվող գարեջրերի դեմ»: Հա­կոբյանը մանրամասնել է, որ նոր արտադրանքը նման է լինելու չեխական և գերմանական գա­րեջրին և արտադրվելու է համապատասխանա­բար Դիլիջան-1, Դիլիջան-2 տարբերանշաններով: Այդ գարեջրի արտադրությունն արդեն կա և փոքր քանակով հայկական շուկա է հանվել: Հակոբյանը մտածում է նաև արտահանման մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս