Բաժիններ՝

Հրապարակվել են Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները

Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Քրդստանում հանրաքվեի եւ ընտրությունների անցկացման Բարձրագույն անկախ հանձնաժողովում:

«Հաշվարկը շարունակվում է, հաշվել են 282 հազար 17 ձայն: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 93,29 տոկոսը, դեմ՝ 6,71 տոկոսը»,- հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին:

Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս