Բաժիններ՝

«Տրուբայի տերը և տեղափոխողը Քոբուլեթիում են, մենք էլ ստեղ նստած ենք, դա Արարատի պադվալ չի է, ԱԱԾ-ի պադվալ ա». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր դատարանը հետազոտեց 7 ամբաստանյալով գործի 10-ը հատորները:

Մինչև գրավոր ապացույցների հետազոտմանն անցնելը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն առաջարկեց հետազոտել իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ ռազմամթերք հանդիսացող «Իգլա»-ի խողովակը, ներկանյութով պատված թղթադրամները, ինչպես նաև՝ ամբաստանյալ Ժորա Զաքարյանի տանից հայտնաբերված քիմիական նյութերը, որոնցով փորձ է արվել մաքրել թղթադրամների վրա առկա ներկանյութերը:

Այսպիսով, ամբաստանյալ Ժորա Զաքարյանի տանից հայտնաբերված քիմիական նյութերի վերաբերյալ վերջինս ասաց, որ դրանք իրեն չեն պատկանում, ինչ վերաբերում է «Իգլա»-ի խողովակին, ապա, ըստ Բաբայանի, դա իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում և զինամթերքի մաս է, ոչ թե զենք՝ նրա վրա բացակայում է մարտկոցը, հրթիռն էլ չկա:

Սակայն դատարանի կողմից հետազոտվեց փորձագետների կողմից տրված գրավոր եզրակացությունն առ այն, որ դա ռազմամթերք է հանդիսանում, հրթիռն առակ է, սարքին է և պիտանի օգտագործման համար:

Բացի այդ, իրականացվել է հրթիռի լաբորատոր ստուգում և արդյունքում պարզվել է, որ այն գտնվում է լավ վիճակում, մարտունակ է:

Երբ դատարանը հրապարակում էր նախաքննական մարմնի կողմից մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի գործողությունների և հայտնած տեղեկությունների արձանագրությունները, ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, արձագանքելով դրանց, ասաց, այդ ինչպես է լինում, որ «տրուբայի «Իգլա» տերը և տեղափոխողը Քոբուլեթիում են, մենք էլ ստեղ նստած ենք, դա Արարատի պադվալ չի է, ԱԱԾ-ի պադվալ ա»:

Նշենք նաև, որ ամբաստանյալ Ժորա Զաքարյանի տանից բացի քիմիական նյութերից հայտնաբերվել էր նաև եվրո թղթադրամներ, որոնք փորձ է արվել մաքրել ներկանյութից ինչը չի ստացվել:

Փորձագետները նաև եզրակացություն են տվել, որ թվով 101 հատ 50 եվրո թղթադրամները և երկու հատ 20 եվրո թղթադրամները պատված են եղել կարմիր ներկանյութով:

Պարզվեց նաև, որ այդ ներկանյութերը կիրառվում են բանկոմատներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ թղթադրամները՝ գողացվել են:

Հաջորդ դատական նիստում դատարանը կհետազոտի օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ կատարված ձայնագրությունները:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս