ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը համաձայնության են եկել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Արտաշատում ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել: Արտաշատի փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել փոխքաղաքապետի պաշտոնից:
Աբրահամյանները սա չեն համարում զիջում: Կողմերը իրողությունը ձևակերպում են այսպես՝ ՀՀԿ- ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար»: