Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել:

Դրանից հետո տեւական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը:

Եվ ահա 4 ամիս տեւած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն եւ հանցագործները չկան: Իսկ թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս