Բաժիններ՝

Բելգիայում «պատմական շոկ» են որակել ծայրահեղ աջերի մուտքը Բունդեսթագ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը «պատմական շոկ» է որակել երրորդ տեղը, որը Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը։

«Ծայրահեղ աջերի մուտքը Գերմանիայի խորհրդարան պատմական շոկ է: Այնպիսի երկրում, ինչպիսին Գերմանիան է՝ իր պատմությամբ, տափակություն չէ տեսնել ծայրահեղ աջերի վերադարձը խորհրդարան»,- ասել է Ռեյնդերսը RTBF հեռուստառադիոընկերության եթերում:

Բելգիայի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով՝ Գերմանիայի ընտրությունների նախնական արդյունքները, հավանաբար, ընտրողների հակազդումն են երկրի կանցլեր Անգլա Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, ինչպես նաեւ եվրոգոտու սոցիալ-տնտեսական եւ ներդրումային քաղաքականությանը, եվրոգոտի, որի լոկոմոտիվը Գերմանիան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս