Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանի իշխանությունները չեն պատրաստվում անկախության հռչակել հանրաքվեից անմիջապես հետո

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախության հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որը սեպտեմբերի 25-ին ընթանում է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին:

«Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվեից անմիջապես հետո,-նրա խոսքը մեջբերել է Rudaw հեռուստաալիքը:-Մենք կայունության գործոն ենք եղել տասնամյակներ շարունակ եւ այդպիսին կմնանք այսուհետեւ»: Ընդսմին նա հավաստել է, որ Էրբիլը պնդում է Բաղդադի հետ երկխոսության շարունակումը: Խոսելով հանրաքվեին Թուրքիայի արձագանքի մասին՝ Բարզանին հույս է հայտնել, որ Անկարան «հանգիստ կվերաբերի հանրահարցմանը», եւ հավաստիացրել է, որ քրդական ինքնավարությունն իր գործողություններով «ոչ ոքի չի սպառնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս