Բաժիններ՝

«Գերմանիայի համար այլընտրանք»-ի առաջնորդը հրաժարվել իր կուսակցության խմբակցության մաս կազմել

«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության առաջնորդ Ֆրաուկե Պետրին, որը հարում է աջ կուսակցության չափավոր թեւին, հայտարարել է Բունդեսթագի նոր կազմում այդ քաղաքական ուժի խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին։

«Ինձ համար ակներեւ է, որ ես չեմ պատկանելու խմբակցությանը Բունդեսթագում»,- ասել է նա սեպտեմբերի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: Հայտարարությունից հետո նա հեռացել է մամուլի ասուլիսից՝ հրաժարվելով պատասխանել հետագա հարցերին:

Ճեպազրույցին մնացել են այն քաղաքական գործիչները, որոնք ներկայացնում են կուսակցության արմատական թեւը, որոնց հետ նախընտրական արշավի ժամանակ Պետրին գաղափարական տարաձայնություններ է ունեցել: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության համանախագահ Ալեքսանդեր Հաուլանդը, որը հանդես է գալիս որպես կուսակցությունից կանցլերի թեկնածու, հայտարարել է, թե իր համար Պետրիի քայլն անակնկալ էր:

Ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, «Գերմանիայի համար այլընտրանք»-ը երրորդ ուժն է դարձել Բունդեսթագում, նրան պաշտպանել է ընտրողների 12,6 տոկոսը: Առաջին հորիզոնականում հաստատվել է Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն-Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը. նրա օգտին քվեարկել է ընտրողների 33 տոկոսը: Երկրորդ տեղում իր պատմության մեջ վատագույն արդյունքով հայտնվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի օգտին քվեարկել է գերմանացիների 20,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս