Բաժիններ՝

Փեսան ծեծել է թոշակառու աներոջն ու զոքանչին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոն են տեղափոխվել ծեծված ամուսիններ։ Երկուսի մոտ էլ վնասվածքներ են հայտնաբերվել գլխի շրջանում։

Կայքին հաջողվել է պարզել, որ վնասվածքներն ստացել են տանը՝ փեսայի կողմից։ Ընտանեկան վիճաբանությունն այնքան է թեժացել, որ 40-ամյա փեսան ծեծել է 69-ամյա թոշակառու աներոջը, ապա հարվածներ հասցրել նաև 58-ամյա զոքանչին։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային գտնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս