Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի
                                    Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի, նրանցից 182-ը զոհվել են Մեխիկոյում: Այդ մասին գրել է El Universal թերթի էլեկտրոնային տարբերակը: Մեխիկոյի կառավարության ղեկավար Միգել Անխել Մանսերան հայտնել է, որ Մեքսիկայի մայրաքաղաքի առնվազն 321 շենք լուրջ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից:
Մանսերայի խոսքով՝ մասնագետներն արդեն ստուգել են ավելի քան 7,6 հազար շենք եւ պարզել, որ դրանց մեծ մասը պիտանի է բնակության համար: Սեւ ցուցակում հայտնված շենքերում կանցկացվի նոր տեսչական ստուգում, որի արդյունքներով որոշում կընդունվի դրանք նորոգելու կամ քանդելու մասին: Տարերքի հարվածը Մեխիկոյում 40-ից ավելի շենք է ավերել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    