Բաժիններ՝

«Ես զանգահարեցի ԱՆգելա Մերկելին՝ շնորհավորելու նրան». Մակրոն

Ֆրանսիան եւ Գերմանիան այսուհետեւ էլ կզարգացնեն համագործակցությունը, որը համապատասխանում է երկու երկրների եւ Եվրամիության շահերին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հեռախոսով ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին շնորհավորելով Բունդեսթագի ընտրություններում նրա դաշինքի տարած հաղթանակի առթիվ:

«Ես զանգահարեցի ԱՆգելա Մերկելին՝ շնորհավորելու նրան: Մենք վճռականորեն կշարունակենք զարգացնել մեր համագործակցությունը, որը հանգուցային է Եվրամիության եւ մեր երկրների համար»,-գրել Է Մակրոնը Twitter-ի իր Էջում: Ինչպես արդեն տեղեկացվել է, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:

ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը:

Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս