«Չեմ պատրաստվում լաց լինել Պոգբայի պատճառով». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չգիտի, թե երբ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կկարողանա վերադառնալ դաշտ:
Պոգբան վնասվածք ստացավ «Բազելի» դեմ անցկացրած (3:0) Չեմպիոնների լիգայի խաղում: Սկզբում ենթադրվում էր, որ Պոլը բաց կթողնի մինչև 1.5 ամիս, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆրանսիացին հնարավոր է այլևս չխաղա մինչև տարվա վերջ:
«Ես գաղափար չունեմ՝ երբ է նա վերադառնալու, գաղափար չունեմ: Բայց սա հիասքանչ շանս է մյուս ֆուտբոլիստների համար, ես նրանց բոլորին վստահում եմ:
Ես չեմ պատրաստվում լաց լինել Պոգբայի պատճառով, կամ հաշվել օրերը՝ մինչև նրա վերադարձը: Երբ վերադառնա, նրան բարի գալուստ կասեմ: Բայց մինչ այդ ես կվստահեմ իմ մնացած ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը