Բաժիններ՝

Մեքսիկայի ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայի ափերի մոտ նոր՝ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավում տեղակայված Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 74,2 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տվյալներ չկան:

Ավելի վաղ Մեքսիկայում գրանցվել էր 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 293-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս