Բաժիններ՝

Վենեսուելայում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել

Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Կարակասում սպասելու ժամանակը հասնում է մինչև չորս ժամի, իսկ հերթերում հաշվվում է մինչև 3 հարյուր մեքենա: Հաղորդվում է, որ վառելիքի անբավարարությունը կարող է հանգեցնել սննդի մատակարարման ընդհատումների:

Վենեսուելան, որի տնտեսությունը մեծապես կախված է նավթային եկամուտներից, իր պատմության մեջ ապրում է ամենածանր ճգնաժամերից մեկը: Երկրում դիտվում է սննդի և շատ այլ ապրանքների տեսակների անբավարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930