Բաժիններ՝

ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդաﬕ անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքﬔթ Հաջիևի հայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողﬕց կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսﬔնների, լրագրողներ և այլ անուններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս