Հայաստանում հնարավոր է արևմտահայերենով դպրոցներ ստեղծվեն
Այսօր փորձեր են արվում արևմտահայերենով դպրոց ունենալու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ես դեմ եմ ներառական կրթության մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», – նշեց նախարարը։
Համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել է 6 տարածքային մանկավարժական աջակցության կենտրոն Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում: Լոռու և Սյունիքի մարզերի հատուկ դպրոցներում սովորող բոլոր երեխաներն ընդգրկված են հանրակրթական դպրոցներում:
Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։