«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ». Լևոն Մկրտչյանի պատասխանը՝ Անահիտ Բախշյանին
Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ հնչած պահանջի տակ հիմնավորումներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ում հրաժարականը պահանջել է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ: Եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի մաշկի գույնը ուրիշ է, հրաժարական տուր, պիտի քննարկե՞մ այդ հարցը», – ասաց նախարարը։