Բաժիններ՝

Թրամփը Կիմ Չեն Ընին «խենթ» է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խելագար է անվանել եւ հայտարարել, որ վերջինս աննախադեպ բարդությունների կբախվի։

«Հյուսիսկորեացի Կիմ Չեն Ընը, հավանաբար, խելագար է, որը միանգամյան հանգիստ է վերաբերվում այն բանին, որ սովով սպանի եւ կոտորի իր երկրի մարդկանց: Նա պետք Է այնպիսի փորձությունների միջով անցնի, որոնց դեռ երբեք չի բախվել»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահն իր Twitter-ում:

Սեպտեմբերին ավելի վաղ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն արդեն սպառնալիքներ են փոխանակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս