Համացանցում ցուցադրել են Դի Կապրիոյի նոր բնապահպանական առողջավայրը
Համացանցում հրապարարկվել է Blackadore Caye բնապահպանական առողջավայրի լուսանկարը՝ Բելիզի համանուն կղզում, որը պատկանում է Լեոնարդո Դի Կապրիոյին: Ինչպես հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջության գործարկուների ասոցիացիան, հյուրանոցային համալիրը պլանավորվում է բացել 2018 թվականին:
Առողջավայրն ունի 68 շքատուն եւ 48 մասնավոր տուն: Յուրաքանչյուր օբյեկտի գինը կկազմի հինգ միլիոնից մինչեւ 15 միլիոն դոլար: Ինչպես ճշտվում է նախագծի կայքում, առջողջավայրը կաշխատի էներգիայի լիովին վերականգնվող աղբյուրներով: Շրջակա միջավայրին վնասը նվազագույնի հասցնելու համար նախագծի հեղինակներին 12 տարի է պահանջվել. Դի Կապրիոն կղզին գնել է 2005 թվականին 1,75 միլիոն դոլարով:
Այդ ընթացքում այստեղ տնկվել են անտառներ, իսկ ջրի տակ հայտնվել են արհեսական խութեր, որոնք կոչված են հեշտացնելու ծովի բնակիչների կյանքը: