Բաժիններ՝

Լոնդոնի մետրոյում պայթած ռումբի մեջ խոցող տարրեր են եղել

Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում սեպտեմբերի 15-ին գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած է եղել խոցող տարրերից եւ մեծ քանակությամբ պայթանյութից: Սեպտեմբերի 22-ին LBC ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի ղեկավար Քրեսիդա Դիքը:

«Դա շատ վտանգավոր ռումբ էր: Այն ճայթել է մասնակիորեն»,- ասել է նա: Դիքի խոսքով՝ ռումբի մեջ եղել է «մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ, եւ այն լցոնված է եղել խոշոր կոտորակով»: «Ուստի ամեն ինչ շատ ավելի վատ կարող էր լինել»,- հավելել է ոստիկանության սպան:

Գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը Parsons Green վերգետնյա կայարանում տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել է 30 մարդ, նրանց մեծ մասն ստացել է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Համօգտագործել
Տպել | На русском

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս