Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում պարենի պակասն այս տարի կկազմի 458 հազար տոննա. Yonhap

ԿԺԴՀ-ն ներառված է այն երկրների ցուցակում, որոնք բնակչությանը պարենով ապահովման համար կողմնակի օգնության կարիքն ունեն: Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) հաշվետվության մեջ։

«Հյուսիսային Կորեայում հացաբույսերի բերքը երաշտից լրջորեն տուժել է ապրիլից մինչեւ հունիսն ընկած շրջանում: Դրա հետեւանքով սննդամթերքի պակասը կազմում է 458 հազար տոննա»,- նշել է Yonhap-ը: Այդուամենայնիվ, դա 33 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ, երբ ԿԺԴՀ-ին պահանջվել էին 685 հազար տոննա պարենի մատակարարումներ:

Ընդամենը ցուցակում կա 37 երկիր, դրանցից 29-ը գտնվում են Աֆրիկայում, իսկ մնացած յոթն՝ Ասիայում: Մեկ օր առաջ Կորեայի Հանրապետությունը որոշում է ընդունել 8 միլիոն դոլար գումարի օգնություն ցույց տալ Հյուսիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս