Բաժիններ՝

«Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին». Լավրով

Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում Իրաքի իր պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ կայացած հանդիպմանը:

«Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք ցանկանում ենք, որ ձեր երկրի ներսում ծագող ցանկացած հինախնդիր լուծվի երխոսության, ազգային համաձայնության, փոխզիջման ճանապարհով, որպեսզի գտնվեն փոխընդունելի լուծումներ»,- ասել է Լավրովը:

Իր կողմից ալ Ջաֆարին ասել է. «Ինչ վերաբերում է Քրդստանի հարցին, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության շրջանակներում եւ մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ»:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գերադասել է չպատասխանել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, սակայն հիշեցրել է, որ Մոսկվան միշտ պնդում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

«Անշուշտ, Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության պահպանման մնում է անփոփոխ»,- ասել է նա: «Մենք կարծում ենք, որ, միայն հիմնվելով տարածաշրջանի պետությունների տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանման գաղափարի վրա, կարելի է շարունակել իրադրության կայունացման փորձերը»,- աս է Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս