«Վերջին ամիսների գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ մտահոգության տեղիք են տալիս». Կարեն Կարապետյան

«Գյուղատնտեսության ոլորտը կառավրության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը: Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և արդյունավետ իրագործելու վրա: Վերջին ամիսների գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ մտահոգության տեղիք են տալիս և առկա է անհրաժեշտություն ոլորտում հաշվառման վերլուծություն կատարելը վերանայել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով որ գյուղոլորտում համախառն արդյունքը պետք է դառնա հաշվառելի:

Կ.Կարապետյանը գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարեց, ԱՎԾ ղեկավարին առաջարեց մեկշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ցուցանիշների վերլուծության վերաբերյալ` անդրադառնալով ցուցանիշների անկման պատճառներին:

Նա նշեց, որ օգոստոս- օգոստոս և հունվար-օգոստոս- հունվար-օգոստոս ամիսների թվերի համեմատության մեջ բոլոր ոլորտներում աճ կա, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից և, եթե շինարարությունում մեծ խնդիրներ չեն տեսնում, ապա գյուղատնտեսությունում պետք է թվերը հասկանալ:

«Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս