Գոռ Վարդանյանի գլխավերևում շարունակում են մութ ամպեր կուտակվել. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Gor-Vardanyan-1.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարունակում են մութ ամպեր կուտակվել:
Մեր տեղեկություններով՝ Սպորտի եւ երիտասարդության նախարարության մաս կազմող մարտարվեստի 26 ֆեդերացիաների ղեկավարներ հանդես են եկել Գոռ Վարդանյանի վերջին շրջանի կամայականությունների դեմ:
Մեր տեղեկություններով՝ այս թիվը աճելու միտում ունի: Ըստ ֆեդերացիաների ղեկավարների՝ քաղաքապետի խորհրդականի գործունեությունը ոչ թե սպորտային խնդիրներին լուծում գտնելն է, այլ քայքայումը: Գոռ Վարդանյանը մարտարվեստի գործող ֆեդերացիաները միավորելու փոխարեն տրոհում է դրանք եւ այդ բոլորը անում է քաղաքապետի անունից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: