Բաժիններ՝

Արտո Թունջբոյաջյանին մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ  երգիչ Արտո Թունջբոյաջյանին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արտո ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս