Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցություն ունեցած մի խումբ անձանց

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց 2017թ. ամռանը հանրապետության տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ անձանց:

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Վրեժ Գաբրիելյանը և Արթուր Խաչիկյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական վարչության պետ Հովհաննես Ենիչյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը արժանացավ փրկարար ծառայության գեներալի կոչման:

ՀՀ Նախագահը պարգևատրեց նաև Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին: ՌԴ ԱԻՆ փրկարարական ջոկատի ղեկավար Եվգենի Սենիկը և ՌԴ ԱԻՆ թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Կերելինը պարգևատրվեցին արիության մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս