Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանն ու Հայաստանը նշում են երկու նշանակալի տարեթվեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

Ինչպես փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի զարգացման գործում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

ՌԴ նախագահը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վստահություն է հայտնել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման:

Տեսանյութեր

Լրահոս