160 հազար դրամ ստացող, աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «160 հազար դրամ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպես, դժվար է կանխատեսել:
Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ «Մերսեդես Բենց» ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 մլն դրամ և 53 500 դոլար: Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 160 հազար դրամ:
Հետաքրքիր է, թե ինչպես է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։