Կատալոնիայում հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ է առգրավվել. Vanguardia
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել Բիգես ի Ռիելս մունիցիպալիտետի տպարանում: Այդ մասին հայտնել է Vanguardia հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ ազգային գվարդիան «ինը-տասը միլիոն քվեաթերթիկ» Է առգրավել տպարանի պահեստում, որոնք նախատեսված Էին անկախության հանրաքվեի համար: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերի գործողությունը, որոնք անցած շաբաթ ընդունվել են Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից:
Այսպիսով, հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ Կատալոնիայի իշխանությունների հետագա բոլոր գործողություններն անօրինական են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: