Բաժիններ՝

«Մարիա» փոթորիկը մոլեգնում է Պուերտո Ռիկոյում

«Մարիա» փոթորիկը մոլեգնում է Պուերտո Ռիկոյի տարածքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC): Փոթորիկը Յաբուկոա մունիցիպալիտետի տարածք է հասել ժամը մոտավորապես 06:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:15-ին):

Կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում շուրջ 182 կիլոմետր: Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք ժամում ավելի քան 17 կիլոմետր արագությամբ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ «Մարիա» փոթորիկը թուլացել է հզորության հինգ հնարավոր կատեգորիաներից մինչեւ չորրորդ:

Երեք միլիոնից ավելի բնակչություն ունեցող Պուերտո Ռիկոյոն գտնվում է ԱՄՆ-ի կառավարման ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս