Բաժիններ՝

Մինչև ձմռան վերջ հայկական կողմը կսկսի նոր զինվորական կոշիկի արտադրություն. razm.info

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյաննն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ պարենային և իրային ապահովման խնդիրներին՝ նշելով, որ հայկական կողմն այժմ աշխատում է նոր՝ ավելի որակյալ բանակային կոշիկների արտադրություն սկսելու ուղղությամբ: Այս մասին գրում է razm.info-ն։

Պաշտպանության նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանում բավականին հայեր կան, որ ներգրավված են կոշիկի արտադրության մեջ, և արդեն այսօր իրենցից ստացել ենք որոշ հաստատումներ, այդ թվում նոր հոսքագծերի մատակարարման առումով: Եվ կարծում եմ, որ մինչ ձմռան ավարտն արդեն կունենանք արտադրության առաջին փուլը:

Եղած կոշիկները բարելավվել ենք, բայց դա բավական չէ: Մենք ուզում ենք իրոք ունենալ լավագույնը և հայտնի դառնանք դրանով»:

https://www.youtube.com/watch?time_continue=63&v=cUwgQyio9Z8

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս