Կապանում 38-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/inqnaspan1.jpg)
Երեկ Կապանում 38-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը Կապանում գտնվող կիսակառույց շինության պատշգամբում մետաղալարով կախվել է: Տղամարդու դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: