Փախստականները գիշերն անցկացրել են Թրամփի մանկության տանը

Նյու Յորքում տեղակայված Դոնալդ Թրամփի մանկության տանը մի քանի օրով փախստականներ էին բնակություն հաստատել: Նրանք կիսում էին իրենց պատմությունները՝ փախստականների ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով:

1940 թվականին Նյու Յորքի Քուինս թաղամասում Դոնալդ Թրամփի հոր՝ Ֆրեդի կողմից կառուցված երեք հարկանի տունը, այժմ վարձակալության է տրվում «Airbnb» ընկերության կողմից: Ցանկացած մարդ, մեկ գիշերվա համար վճարելով 725 դոլար, կարող է գիշերն այնտեղ անցկացնել:

Աղքատության դեմ պայքարող միջազգային «Օքսֆամ» ընկերությունը շաբաթ օրը վարձել էր տունը և այստեղ հրավիրել չորս փախստականների, ովքեր պետք է պատմեին իրենց հաղթահարած ճանապարհի մասին:

Հիշեցնենք, որ հանրապետական նախագահի վարչակազմը արգելել էր 6 խոշոր մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Դատական մի շարք քաշքշուկներից հետո Գերագույն դատարանը անցած շաբաթ թույլատրել է փախստականների մուտքը սահմանափակող օրենքի ժամանակավոր կիրառումը: Ինչի շուրջ դատավորները կրկին փաստարկներ կլսեն Հոկտեմբերի 10-ին:

«Օքսֆամ» կազմակերպության ամերիկայի ներկայացուցչության տնօրեն Շեննոն Սքրայբները ասում է,- «Մենք ցանկանում էինք Թրամփին և աշխարհի մյուս առաջնորդներին հստակ ուղերձ հղել, որ նրանք պետք է անեն ավելին փախստականներին ընդունելու համար»:

Դոնալդ Թրամփն այս տանը բնակվել է մինչև 4 տարեկանը, ապա Թրամփների ընտանիքը տեղափոխել է մոտակայքում իրենց կառուցած մեկ այլ տուն:

Վերևի հարկում տեղակայված ննջասենյակում 22 ամյա Էիման Ալին, նայում էր մուգ փայտից հատակին ու Թրամփի ՝ «The Art of the Deal” թարգմանաբար «Գործարքի արվեստ» կոչվող գրքի կրկնօրինակին:

Ալին ասում է,- «Այս տանը գտնվելը բավականին անսովոր է: Նայում եմ ինձ շրջապատող իրերին և մտածում, որ բոլորս էլ ինչոր մի տեղ սկսել ենք մեր կյանքը:Կարծում եմ տեսանյութը դիտելուց հետո այն տարբեր կերպ կընկալվի մարդկանց կողմից»:

Ալին երեք տարեկանում Յեմենից տեղափոխվել է ԱՄՆ, վերջինիս ծնողները փախել էին Սոմալիում սկսված պատերազմից փրկվելու համար:

Միջանցքի վերջում էլ 41 ամյա Ղասան Ալ Չահադան է, սիրիացի փախստականը, ով իր կնոջ ու երեք երեխաների հետ ԱՄՆ է ժամանել 2012 թվականին: Նա նստել էր մի սենյակում որտեղ երկհարկանի մահճակալ էր դրված և մի ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Սա հավանաբար եղել է Թրամփի մանկական սենյակը»:

Ալ Չահադանի խոսքերով, այն բանից հետո, երբ Թրամփը ստորագրել է Սիրիայից և 5 այլ երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ արգելելու մասին օրենքը, իր նման մարդկանց կյանքը փոխվել է:

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս