ԱՄԷ նախագահը, փոխնախագահը և Աբդու Դաբիի արքայազնը շնորհավորել են Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահի ուղերձում ասվում է. «Օգտվելով Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի ուղերձում ասվում է.

«Օգտվելով Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Օգտվելով Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքները և հարգանքներիս հավաստիքը»:

Տեսանյութեր

Լրահոս