Մեքսիկայում առնվազն 30 երեխա է զոհվել երկրաշարժից դպրոցի փլվելու հետևանքով
Մեքսիկայի մայրաքաղաքում առնվազն 30 երեխա է զոհվել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից դպրոցի փլվելու հետեւանքով: Այդ մասինհայտնել է Excelsior թերթը՝ հղում անելով Մեքսիկայի կրթության նախարար Աուրելիո Նունյոյին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ փրկարարները հայտնաբերել են 30 երեխաների մարմիններ, եւս 11-ին ողջ են գտել: Տեղում շարունակում են աշխատել զինվորականները, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներն ու փրկարարները:
7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա:
Իշանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Մեխիկոյի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել էառանց լեկտրականության: Շատ շրջաններում խափանված է հեռախոսային կապը: Երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել է 140-ը: Զոհվածների թիվն աճում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: