Բաժիններ՝

«ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 500 մլն դոլար և մահաբեր զենք հատկացնելուն». Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին։

«ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին, որը նախատեսում է 500 միլիոն դոլարի հատկացում անվտանգության ոլորտում եւ պաշտպանական ոլորտներում Ուկրաինայի աջակցելու համար»,- սեպտեմբերի լույս 19-ի գիշերը գրել է նա Facebook-ում:

Օրինագիծն արտոնում է Ուկրաինային պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինության տրամադրմանը: Դրանում նաեւ ներառված են դրույթներ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի միջոցների օգտագործում Միացյալ Նահանգների բժշկական հիմնարկություններում վիրավոր ուկրաինացի զինծառայողների վերականգնման կարիքների, ինչպես նաեւ Ուկրաինայի օդային եւ ռազմածովային ուժերի կարողությունների ուժեղացման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս