Պետպատվեր չի լինի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:
Այս կապակցությամբ «ՀԺ»-ի հարցինՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանել են.
«Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ այսօր պետական պատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը։ Տնօրեններն ասում էին` եթե մարդը աշխատունակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշխատել) ու նաեւ վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի։ Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»:
Մեր տեղեկություններով, պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: