Վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1945 թ. ծնված Կ. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: