ԱՄՀ-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը
Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում է մինչեւ 2 տրլն դոլար: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:
«Կաշառքների՝ կոռուպցիայի միայն մի մասի տարեկան գինը կազմում է 1,5 տրիլիոնից մինչեւ 2 տրիլիոն դոլար, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի համաշխարհային ծավալի մոտավորապես 2 տոկոսը: Դա միայն այսբերգի գագաթն է, երկարաժամկետ ազդեցությունն անհամեմատ ավելի խորն է»,-ասել է Լագարդը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտում ելույթ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում:
ԱՄՀ-ի ղեկավարը նշել է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում է կաշառակերության դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: