«ԱՊԼ-ն ամենադժվար առաջնությունն է». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ չկա առաջնություն, որտեղ ավելի դժվար կլինի հաղթելը, քան Անգլիական Պրեմիեր լիգան:
Մոուրինիոն հաղթել է Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները: Ընդ որում, մարզիչը կարծում է, որ ամենադժվարը հանդիսանում է հաջողությունը Մառախլապատ Ալբիոնում:
«Հիմա ավելի դժվար է դարձել: Հիմա բոլոր ակումբները ֆինանսապես հզոր են: Եվ հարցը միայն ձեռքբերումների մեջ չէ, այլ նաև նրանում, որ նրանք կարող են ասել. «Ոչ, մենք ֆուտբոլիստներ չենք վաճառում»: Բոլոր թիմերը պոտենցիալ ուժեղ են:
ԱՊԼ-ն միշտ դժվար է եղել տարբեր պատճառներով: Օրինակ՝ այստեղ ավելի շատ թիմեր են պայքարում տիտղոսի համար: Երբ կա չեմպիոնության 6-7 հավակնորդ, ձեզ համար ապահովված են բարդ խաղերը և միավորների կորուստը: ԱՊԼ-ն ամենաբարդ առաջնությունն է, այստեղ չեմպիոն դառնալն ավելի դժվար է, քան մյուս լիգաներում»,- կարծում է Մոուրինիոն:
ԱՊԼ-ի 5 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքած հավասար միավորներով կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը